Թուրքիայում ռուս զբոսաշրջիկը վթարի հետևանքով կոմայի մեջ է ընկել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում լուրջ վթարի ենթարկվելու հետևանքով ռուս զբոսաշրջիկը կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնում է kp.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Անթալիա նահանգի Ալանիա հանգստավայրում: Իժևսկի բնակիչ Դմիտրի Ֆիլիպովը հանգստավայր է ժամանել կնոջ և 13-ամյա որդու հետ:
Նշվում է, որ արձակուրդի նախավերջին օրը տղամարդը որոշել է քաղաքում զբոսնել վարձով վերցված սկուտերով, և քշելու ընթացքում նա բախվել է ավտոբուսի հետ: Միջադեպի հետևանքով նա բազմաթիվ կոտրվածքներ, գլխուղեղի վնասվածք և գլխուղեղի արյունազեղում է ստացել: Դրանից բացի, վնասվել է նրա թոքը:
Տուժածը տեղափոխվել է տեղական հիվանդանոց, որտեղ նրան վեց ժամ վիրահատել են: Այժմ նա գտնվում է կոմայի մեջ:
Թուրքիայի ոստիկանությունը ՃՏՊ-ի պատասխանատու է համարում ավտոբուսի վարորդին: Վերջինս տնային կալանքի տակ է: Քննիչները ցանկանում են քրեական գործ հարուցել, սակայն դրա համար նրանց անհրաժեշտ է տուժածի դիմումը:



