Մարզպետարանի նոր աշխատակիցը 6 անշարժ գույք է հայտարարագրել. «Փաստ»
ECONOMICS
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, ով հուլիսի 1–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պոշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Խաչատրյանը հայտարարագրել է վեց միավոր անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ, անավարտ (կիսակառույց) շինություն, հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք և բազմամյա տնկի:
Որպես շարժական գույք է ամրագրված «BMW 318» մակնիշի ավտոմեքենան, իսկ փոխառություններն էլ կազմել են 2 միլիոն 430 հազար դրամ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են ընդամենը 300 հազար դրամ:
Ըստ հայտարարագրի՝ Խաչատրյանը հունվարի 1–ից մինչ հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 3 միլիոն 215 հազար դրամի եկամուտ, որից 2 միլիոն 525 հազար դրամը աշխատավարձ է, 566 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 122 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































