Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված իրավիճակը
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կիորեայի շուրջ ծավալված իրադրության վերաբերյալ՝ Փհենյանի հրթիռամիջուկային փորձարկումների ենթատեքստում, կարծիքներ են փոխանակել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Հարավարեւելյան Ասիայում ռազմական լարվածության բորբոքմանը դեմ է հանդես եկել։ Նա նշել է, որ հարցը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պետք է լուծում ստանա։ Լավրովը նաեւ հույզերին չտրվելու եւ զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել։
ԿԺԴՀ-ի քայլերը դատապարտող ամերիկյան բանաձեւը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում բարձրացնելու՝ Թիլերսոնի հաղորդագրությունների հետ կապված՝ Լավրովն ընդգծել է, որ ելնելով նշված դիրքորոշումից, Ռուսաստանը պատրաստ է այն քննարկել։ Իսկ միջազգային հանրության արձագանքում պետք է բացակայի խնդրի ռազմական լուծման գաղափարը։ Լավրովի համաձայն՝ հարցին հանգուցալուծում տալու նպատակով կարելի է օգտվել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ծառայություններից։



