Վարչապետը ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը
SOCIETYՎարչապետ Կարեն Կարապետյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որում ներկայացվել են հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները:
Վարչապետը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված դասական և մոդեռն մի շարք վարպետների ստեղծագործություններին:
Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեջյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկիի, Լևոն Թութունջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Գառզույի, Սարգիս Դիրանյանի, Ժան Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի լավագույն գործերը՝ թվով 25 ստեղծագործություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



