Թրամփը պաշտոնանկ կարվի ...
INTERNATIONAL NEWS«ԿԺԴՀ–ի առետրի 90%–ը Չինաստանի հետ Է: Եթե Թրամփը դադարեցնի Չինաստանի հետ 650 միլիարդ դոլարի հասնող առևտուրը, անմիջապես պաշտոնանկ կարվի», Twitter–ի իր Էջում գրել է Վիքիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օր առաջ իր հերթին էր թվիթ արել, որով հայտարարել էր, թե «ԱՄՆ–ը մյուս տարբերակների հետ մեկտեղ քննարկում Է ցանկացած երկրի հետ առևտրական հարաբերությունները դադարեցնելու հնարավորությունը, որը բիզնես կվարի Հյուսիսային Կորեայի հետ»:
Նշենք նաև, որ ի պատասխան Սպիտակ տան բակում լրագրողների հնչեցրած հարցին, թե՝ արդյո՞ք ԱՄՆ–ն կհարվածի Փխենյանին միջուկային նոր փորձարկման առիթով, նախագահ Թրամփը կարճ էր պատասխանել՝ Կտեսնենք: Փոխարենը Պենտագոնի ղեկավարը չէր բացառել հուժկու ռազմական պատասխանը Փխենյանին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



