Ո՞վ, ի՞նչ, ինչքա՞ն. Հրայր Կարապետյանը նոր բնակարան ունի
SOCIETYՍանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նախորդ տարի նոր բնակարան է գնել, որն արժեցել է 27 միլիոն 600 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք հյուպատոսի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Կարապետյանի դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել. տարեսկզբին 38 միլիոն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ համապատասխանաբար 10 միլիոն և 80 հազար: Հյուպատոսի տարեկան եկամուտները կազմել են 30 հազար 375 ամերիկյան դոլար և ստացվել աշխատավարձից:
Կարապետյանը հյուպատոսի պաշտոնն է զբաղեցնում արդեն չորս տարի՝ սկսած 2013 թ.: Մինչ այդ էլ՝ 2010 թ. ապրիլին ընտրվել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



