Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Սպանվածի եղբոր բացահայտիչ ցուցմունքը

SOCIETY

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպնության գործով մեղադրյալ ճանաչված նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննությանն են ենթարկել: Արդյունքները դեռ չկան: Եվ մինչ վերջնական եզրակացություն ստանալը նա կմնա հոգեբուժարանում: Իսկ որդին, ինչպես հայտնի է, ստորագրությամբ բաց է թողնվել:

Մյուս կողմից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում դեռ շարունակվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ ձեռնարկվել՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետաքննություն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ կինը՝ Ռուզաննան մեղադրվում է ամուսնու սպանության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով, խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Ու թեև դեռ հետաքննություն է ընթանում, սակայն մինչ օրս որևէ մեկը դեռ կապ չի հաստատել Արմավիրի մարզպետի օգնականի եղբայրների հետ, «Փաստի» հետ զրույցում ասաց սպանվածի կրտսեր եղբայր Մարտին Սիմոնյանը, նույնիսկ այն հայտարարությունից հետո, երբ հասարակությանը հայտնի դարձավ, որ կրտսեր եղբայրն իր ձեռքի տակ ինչ–որ ապացույցներ ունի, որոնք ամենայն հավանականությամբ պետք է որ հետաքրքրեին գործով զբաղվող քննչական խմբին:

«Մենք չենք էլ ուզում խոսել, քանի որ չենք ուզում խանգարել քննչական գործողություններին, բայց մինչև այսօր հավատներս չի գալիս, որ կինն ու որդին կարող էին նման բան արած լինել: Երկուսն էլ երրորդ կարգի հաշմանդամ են: Դա նշանակում է, որ նրանք 5–10 կգ–ից ավելի չեն կարողանա բարձրացնել: Եվ ո՞նց կարող է նրանք երկուսով 120 կիլոգրամանոց մարդու դիակը դնեին մեքենայի մեջ, տանեին ամայի վայր ու իրենց քաշի չափ մեծ քար դնեին նրա վրա: Ինչպե՞ս է դա հնարավոր: Որևէ մեկը դեռ այդ հարցի պատասխանը չի տալիս»,– ասաց Մ. Սիմոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս օրերին ինքն ու եղբայրը Հայաստանում չեն, բայց ուշի ուշով հետևում են բոլոր տեսակի նորություններին: Նրանք զարմանում են, թե ինչու են Ռուզաննային ձերբակալել, երբ մինչ օրս որչևէ փաստ չեն կարողացել ներկայացնել:

«Ի՞նչ է նշանակում բերման է ենթարկվել: Միայն ասելով հո չի՞: Եթե բերման է ենթարկվել, ուրեմն պետք է հետքեր լինեն չէ՞, և եթե մարդուն պարբերաբար բռնության են ենթարկել, ապա ինչպե՞ս է պատահում, որ մարդը իրավապահ մարմիններին չի դիմում: Այսօրվա դրությամբ հազարավոր ձևեր կան, համացանց կա հարազատներին, մարդկանց տեղեկացնելու բռնությունների մասին, ինչու որևէ մեկը երբեք նման քայլի չի դիմել, ինձ չի զանգահարել»,– ասաց Մ. Սիմոնյանը:

Խոսելով իր եղբոր կողմից հնչեցրած այն հայտարարության մասին, թե ինքը բավականին ձայնագրություններ ունի սպանված եղբոր և այլ անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների, կոնֆլիկտների մասին, ասաց, որ համակարգչի մեջ պահպանված տեղեկությունները հիմա իր եղբայրն ուսումնասիրում է, բայց թե այդ ձայնագրություններում ինչի մասին է խոսք գնում, ինքը չգիտի:

«Երբ դրա ժամանակը գա, այդ ժամանակ կասենք, թե ինչի մասին էր խոսքը: Իրավապահ մարմինները չգիտեմ ինչի են սպասում, քանի որ նույնիսկ հասարակ մարդիկ չեն հավատում, որ կինը կարող էր նման բան անել: Մենք պատրաստվում ենք փաստաբան վարձել: Դիմելու ենք նաև դատախազությանը, բայց հիմա, այս փուլում չենք ուզում մեր հայտարարություններով խանգարել հետաքննությանը: Մենք ուզում ենք իմանալ, թե իսկապես իրե՞նք են արել այդ հանցագործությունը, թե՝ ոչ, բայցև չենք էլ հավատում, որ երկու հաշմանդամ կարող էր նման բան անել: Եթե իրենք են սպանությունը կատարել, ապա ինչպես են իրավապահ մարմինները նրա տղային բաց թողել: Բաց թողելուց բացի զանգահարել են փոքր եղբորս և ասել, որ եթե Նորիկին մի բան լինի, ձեզ ենք մեղադրելու: Եղբայրս էլ ջղայնացավ, իր ընտանիքին վերցրեց ու գնաց Ռուսաստան: Եթե եղբորս որդին սպանության մասնակից է, ինչպե՞ս են նրան բաց թողել»,– զարմացած է Մ. Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ քննիչները ընդամենը մեկ անգամ են փորձել իր հետ կապ հաստատել, բայց դրանից հետո այդպես էլ չեն փորձել հանդիպել նրան: Մ. Սիմոնյանը նաև չի հասկանում, թե ինչպես է պատահում, որ օրինակ Զարուհի Հովհաննիսյանը կարողանում է գնալ և զրուցել Ռուզաննայի հետ և այդ մասին հրապարակել, որը չգիտես ինչու, չի խանգարում քննության մանրամասների բացահայտմանը, իսկ իրենց չի թույլատրվում տեսակցել իրենց հարսին:

«Իբր թե Ռուզաննան ասել է, թե իր կյանքը շատ վատ է եղել: Այն դեպքում, որ միայն Ռուզաննայի անունով 500 հազար դոլար արժեք ունեցող ունեցվածքներ է գրանցված: Որդու անունով գրանցված է մոտ 200 հազարանոց ընկերությունը, որտեղ նա հիմա աշխատում է: Բա ինչպես եղավ, որ Մանուկի անունով ոչ մի բան չկա, ինչ ունեն գրանցված է կնոջ և որդու անունով և դեռ մի բան էլ եղբայրս է բռնության ենթարկել կնոջը: Ես խոսում եմ փաստերով: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ 120 կիլոգրամանոց մեշոկ չեն տալիս, որ Ռուզաննան ու իր որդին դնեն մեքենայի մեջ: Ինչո՞ւ նման փորձաքննություն չեն իրականացնում, ընկել են նեղ անձնական հարցերի ու բամբասանքների մեջ»,– ասաց սպանվածի եղբայրը:

Նրա կարծիքով, եթե նույնիսկ սպանությունն իրենք կատարած լինեն, որը քիչ հավանական է, ապա եղբոր կարծիքով նրանք մենակ չեն եղել: Ու թեև այս պահին նրանք դեռևս զերծ են մնում մանրամասներ տրամադրելուց և սպասում են քննչական մարմինների եզրակացությանը, բայց նաև ասում են, որ իրենց մոտ հարցերը բավականին շատ են, իսկ դրանց պատասխանները ստանալու համար, առայժմ սպասում են իրավապահների եզրակացություններին:

Արմինե Գրիգորյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League