Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հանրահայտ վիրաբույժ Լորդ Դարզին դարձել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ

SOCIETY

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հաստատում է Լորդ Արա Դարզիի՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ դառնալը: Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական, մարդու իրավունքների ոլորտը ներկայացնող  անհատներ, ինչպես նաեւ պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար  գործիչ Ջորջ Քլունին:

Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է: Նա նաեւ ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը եւ Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա նաեւ NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի եւ Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության եւ վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, իսկ 2007թ. դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը ողջունել է Լորդ Դարզիին. «Շատ ուրախ ենք, որ Լորդ Դարզին միանում է Ընտրող հանձնաժողովին: Նա ազնիվ եւ առանձնահատուկ մարդ է եւ մեծ ձեռքբերումների է հասել իր ողջ կյանքի ընթացքում բարին գործելով: Ընտրական գործընթացը եւ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժումը մեծապես կշահեն Լորդ Դարզիի փորձառությունից եւ գիտելիքներից: Նա լավ է հասկանում հանրային քաղաքականության արժեքը եւ իր ջանքերը ներդրել է հանուն համընդհանուր բարօրության»: 

«Շատ ոգեւորված եմ եւ խորապես զգացված: Ես անհամբերությամբ սպասում եմ այդ մեծ պատասխանատվությանն ու հնարավորությանը, որը կստանձնեմ որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ողջունելու ու գնահատելու խիզախ ու անձնվեր մարդասերների աշխատանքը: Անհամբերությամբ սպասում եմ 2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների՝ փոփոխություններ բերող հերոսների ոգեշնչող պատմություններին »,- ասել է Լորդ Դարզին: 

Լորդ Դարզիի ընտանիքն անհաղորդ չէ անձնվեր հերոսներին: Նրա ընտանիքը Թուրքիայի հյուսիսարեւելյան Էրզրում քաղաքից է: Նրա նախնիները Հայոց ցեղասպանության նահատակներ են. միայն նրա նախատատն ու տատն են կարողացել փրկվել:  «Նրանք մի քանի շաբաթ բոբիկ քայլել են Էրզրումից հյուսիսային Իրաք եւ ի վերջո հասել Իրաքի Մոսուլ քաղաք՝ իմ հոր պապի ընկերոջ օգնությամբ,- պատմել է Լորդ Դարզին «Ավրորայի» 100 LIVES նախագծին, -հետեւաբար, «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի կարեւորությունն անձամբ եմ զգում: Սա հիանալի հնարավորություն է բարձրաձայնելու մարդկային բարության եւ մեծահոգության կարեւորության մասին»: 

Լորդ Դարզին միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին: 

2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները շարունակվում են: Յուրաքանչյուրը կարող է առաջադրել թեկնածուի, որն իր կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը եւ բարեկեցությունը ռիսկի տակ է դրել՝ մարդկային կյանք պահպանելու եւ հումանիտար խնդիրներ առաջ մղելու հարցում բացառիկ ներդրում ունենալու համար: Ընտրական չափանիշների եւ գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: 2018թ. «Ավրորա» մրցանակի  առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին: 

Հավակնորդների անունները կհրապարակվեն 2018թ. ապրիլի 24-ին Հայաստանում, երբ աշխարհը հիշատակում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը: «Ավրորա» մրցանակն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 

1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը 2018թ. հունիսի 10-ին երրորդ անգամ կշնորհվի Հայաստանում: Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը կարող է տրամադրել այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում: Մրցանակի հանձնման արարողությունը կամփոփի հատուկ միջոցառումներով լի շաբաթը, որոնք տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League