Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


Ռուս խաղաղապահները Ղարաբաղում. ոչ թե սպառնալիք, այլ բլեֆ

SOCIETY

Օգոստոսի 23-ին Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, պատասխանելով Բազե երիտասարդական հավաքի մասնակիցների հարցերին, ասել է, որ Պուտինի հետ չի քննարկել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման եւ առհասարակ ղարաբաղյան հարցը: Ընդ որում, նա չի ասել, թե կոնկրետ ինչ է քննարկել Ռուսաստանի նախագահի հետ:

Կարծիք կա, որ քննարկվող թեմաներից մեկը եղել է Հայաստանի մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը, որն սկսվել է երեկ: Սեպտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է զորավարժությանը մասնակցությունից: Կարծիք կա, որ այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում, ավելի ճիշտ, Պուտինը Սարգսյանին «խորհուրդ է տվել» այս անգամ չմասնակցել զորավարժությանը: Ճիշտ է, հասկանալի չէ, թե արդյոք դա կապ ունի խաղաղապահների հարցի հետ:

ՆԱՏՕ-ում վերջին զորավարժությունը, որին Հայաստանը մասնակցել է, ավարտվել է անցած շաբաթ Վրաստանում: Չնայած Հայաստանը մի քանի անգամ մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին եւ չի թաքցնում իր համագործակցությունը դաշինքի հետ, այդ զորավարժություններն իսկական փոթորիկ են առաջացրել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հատուկ ընդգծել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը որպես «սուվերեն որոշման» օրինակ, որը բխում է Հայաստանի շահերից:

Ռուսաստանում, ընդհակառակը, Հայաստանի մասնակցությունը ցավագին արձագանք է առաջացրել՝ «դավաճանության» մեղադրանքի տարրերով: Իսկ Հայաստանում զորավարժություններին մասնակցության արձագանքը միանշանակ դրական էր. քաղաքական ուժերից եւ հասարակական կազմակերպություններից ոչ ոք դեմ չէր: Այսինքն, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ առաքելություններին մասնակցությունը Հայաստանում  գործնականում լիակատար հասարակական աջակցություն է ստանում՝ ի տարբերություն այլ միավորումներին մասնակցությունը: Օրինակ, ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հանրությունն առնվազն երեք բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության լիարժեք «հանրային աջակցության» ֆոնին Հայաստանը հանկարծ հրաժարվում է զորավարժություններին մասնակցությունից: Ի՞նչ է Պուտինը «խորհուրդ տվել» կամ ավելի ճիշտ սպառնացել Սարգսյանին: Միգուցե հարցի «գինը» հենց խաղաղապահներն էին, որոնց մասին Սարգսյանն ու Պուտինը «չեն խոսել»: Ամեն դեպքում, իշխանությունները ցանկանում են այդպես ներկայացնել:

Եթե համադրենք փաստերը, կարելի է ենթադրել, որ Պուտինը խոստացել է դեռ չակտուալացնել Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու հարցը, եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել այս զորավարժություններին, որովհետեւ անցած զորավարժություններից հետո Ռուսաստանի մոտ, ըստ երեւույթին, տպավորություն է ստեղծվել, որ կորցնում է Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը: Որոշվել է գործի դնել «ծանր հրետանին»՝ խաղաղապահների հարցը:

Սերժ Սարգսյանը ձեւ է արել, որ հավատացել է: Բանն այն է, որ այս հարցը, որքան էլ իրական թվա, գործնականում նման է բլեֆի, որը Հայաստանը կարող է կառավարել: Այդպես էր ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո, երբ ռուսական որոշ շրջանակներ Հայաստանից Ռուսաստանին ուղղված օգնության խնդրանք էին փորձում կորզել: Հայաստանը սկզբունքորեն օգնության չդիմեց Ռուսաստանին, եւ դա ցույց տվեց, որ ռուս խաղաղապահների հարցը Հայաստանի համար ավելի շուտ ոչ թե սպառնալիք է, այլ Ռուսաստանին մանիպուլացնելու հնարավորություն:

ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարվելը մանիպուլացնելու միջոց է. Սերժ Սարգսյանը, հավանաբար, ցանկանում է ցույց տալ Արեւմուտքին, որ որոշումներն ինքն է կայացնում, եւ եթե ցանկանա՝ Հայաստանը կմասնակցի, չցանկանա՝ չի մասնակցի, եւ չի վախենում հեղինակության կորստից:

Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է մինչեւ հաջորդ տարվա ապրիլ իր ձեռքերում պահել քաղաքականության ու կառավարման սանձերը եւ կտրուկ թեքումներ թույլ չտա, որովհետեւ անգամ փոքր թեքման դեպքում առաջինն ինքը կարող է վայր ընկնել:

IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.