Մեծ Բրիտանիայում վարորդներին վախեցնող ճանապարհային սյուներ են տեղակայվել երեխաների տեսքով
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի մի շարք կոմսություններում դպրոցների մոտակա փողոցներում երեխաների տեսքով սյուներ են տեղակայել:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, սյուները պատրաստվել են Բելինդա անունով աղջկա և Բիլ անունով տղայի տեսքով: Իշխանությունների մեկնաբանմամբ՝ այս նախագծի նպատակն է կրճատել անչափահասների մասնակցությամբ ավտովթարների թիվը: Սակայն այս նորարարությունը բոլորին չէ, որ դուր է եկել:
Շատերի կարծիքով երեխաների արձանիկները սարսափեցնող տեսք ունեն և վատ են ազդում վարորդների ու անցորդների վրա և էլ ավելի են շեղում նրանց ուշադրությունը ճանապարհից:
Իսկ դրական գնահատողները նշում են, որ այդ սյուները որպես հուշում են հանդես գալիս, ինչը նախազգուշացնում է մոտակայքում դպրոցի առկայության մասին և ստիպում վարորդներին նվազեցնել արագությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



