Կատալոնիայի ղեկավարն անկախացման հանրաքվեի արգելքը համեմատել է պետհեղաշրջման հետ
INTERNATIONAL NEWSԿատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը անկախացման հանրաքվեի անցկացման արգելքը համեմատել է պետական հեղաշրջման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ հանրաքվեն, որը մտադիր են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի կարելի անվանել խաբեություն, ինչպես մինչ այդ հայտնել էր Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռահոյը։
Պուչդեմոնը վստահեցնում է, որ «քվեարկության համար տուփերը երբեք պետական հեղաշրջում չեն իրականացնում, իսկ դրանք արգելելը կդառնար պետական հեղաշրջում»։ «Ժողովրդավարական երկրներում խնդիրները լուծվում են կամքի արտահայտությամբ՝ լինի դա ընտրություններ, թե հանրաքվե»,- նշել է Կատալոնիայի ղեկավարը, ելույթ ունենալով Կատալոնիայի կառավարության պալատում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



