Իրանը գաղտնազերծել է անօդաչու թռչող սարքերի իր բազան՝ խիստ նախազգուշացում տալով թշնամիներին
INTERNATIONAL NEWSԻրանը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի բազան, որտեղ տեղակայված է անօդաչուների «նավատորմը», որը հզորացնում է երկրի ուժը ահաբեկչության դեմ պայքարում և սահմանների պաշտպանության հարցում:
Այս մասին գրում է Press TV-ն՝ հղում անելով ավիաբազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին: Ավիաբազայի բացման արարողության ժամանակ հանդես եկած ուղերձում Էսմայիլին Իրանի անօդաչուների ունակությունները գնահատել է որպես «պարգևատրում հերոսական ազգի համար»: Հրամանատարը նաև խիստ նախազգուշացումներ է հնչեցրել՝ ուղղված երկրի թշնամիներին:
«Գուցե թշնամին տածում է, որ կարող է հարձակվել մեզ վրա, սակայն կարևոր հարցն այն է, թե ինչպես է նա մտադիր անվնաս դուրս գալ իրավիճակից», - ասել է իրանցի գեներալը:
Իրանի անօդաչուների նավատորմը վերջին մի քանի տարում համալրվել է տասնյակ մոդելներով:



