Անգլիայում հարբած վարորդը քնել է ծովափին կանգնեցրած մեքենայում և հայտնվել մակընթացության ալիքների տակ
INTERNATIONAL NEWSԱնգլիայի Նյուքվեյ քաղաքի բնակիչները լողափին ավտոմեքենա են հայտնաբերել և մեքենայում քնած վարորդին, որը սթափ վիճակում չի եղել:
Ինչպես հատնում է Daily Mail-ը, մտահոգվելով, որ մեքենան շուտով կհայտնվի ջրում՝ նրանք ոստիկանությանն են օգնության կանչել:
38-ամյա վարորդ Դարիուս Անդրեկենասը մեծ քանակությամբ ոգելից խմիչք ընդունելուց հետո որոշել է լողափ մեկնել: Մեքենան ծովին չափազանց մոտ կանգնեցնելով՝ տղամարդն արագ քնով է անցել:
Վաղ առավոտյան ուժեղ մակընթացություն է սկսվել, և մեքենան պարբերաբար ծածկվել է ծովի ալիքների ջրով:
Դեպքի վայր ժամանակ ոստիկաններին հաջողվել է վարորդին մեքենայից դուրս բերել բեռնախցիկի միջով:


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



