Պեսկովն անտեղի է անվանել ԿԺԴՀ-ի վրա պոտենցիալ միջուկային հարվածի մասին հարցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անտեղի է անվանել ԿԺԴՀ-ի վրա միջուկային պոտենցիալ հարվածի մասին հարցը, հայտնում է Gazeta-ն։
«Հարցն անտեղի եմ համարում»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին, արդյոք Կրեմլում հնարավոր են համարում Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածը։ Մամուլի քարտուղարը նաեւ հիշեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունները «հանգստության» կոչ են անում ու ռուսական դիրքորոշման «անկյունաքարն» է մնում խնդրի լուծումը դիվանագիտական ճանապարհով։
«Բավականին բարդ իրավիճակ է»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ հակամարտության տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար «պատերազմի» մասին խոսելն ավելի հեշտ է, քան տվյալ տարածաշրջանի երկրների համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



