Ռուսաստանի ու Հարավային Կորեայի նախագահները քննարկել են ԿԺԴՀ միջուկային հերթական փորձարկման շուրջ իրավիճակը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ու Հարավային Կորեայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մուն Ջեինը քննարկել են ԿԺԴՀ միջուկային հերթական փորձարկման շուրջ իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կորեական թերակղզու խնդիրների քննարկման ժամանակ, հաշվի առնելով նոր միջուկային փորձարկումը, որն իրականացվել է ԿԺԴՀ-ում սեպտեմբերի 3-ին, վճռականորեն դատապարտվել են Փհենյանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերը, գլոբալ չտարածման ռեժիմը ու լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ «Ռուսական կողմից նորից շեշտվել է, որ այս ծայրահեղ բարդ իրավիճակի կարգավորումը հնարավոր է բացառապես բանակցությունների վերականգնման, քաղաքական- դիվանագիտական միջոցների ակտիվ գործածման միջոցով»։
Առաջնորդները կշարունակեն այս թեմայի շուրջ տեսակետներ փոխանակել սեպտեմբերի 6-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում իրենց հանդիպման ժամանակ։



