Ադրբեջանում որդին կացնահարել է 70-ամյա հորը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Շեմախի քաղաքում որդին կացնահարել է հորը, ինչի հետևանքով 70-ամյա տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
1971թ.-ին ծնված Քադիր Ջահանգիրովի և նրա հոր՝ Արիֆ Ջահանգիրովի միջև վեճ է տեղի ունեցել, որից հետո որդին կացնով մահացու հարվածներ է հասցրել հորը:
Տուժածը հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նախնական տվյալների համաձայն՝ Քադիր Ջահանգիրովը հանցանքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



