Հրդեհներ խոտածածկ տարածքներում
SOCIETYՍեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երեւան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում այրվել է 500 քմ խոտածածկույթ, Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 13 շենքի ետնամասում՝ 100 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում՝ 2000 քմ, Գյումրի-Երեւան հատվածի 39-րդ կմ-ի մոտակայքում՝ 3000 քմ:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գործիքաշինական գործարան ԲԲԸ-ի մոտակայքում՝ 2 հա բուսածածկույթ, եկեղեցու մոտակայքում գտնվող զբոսայգում՝ 900 քմ, Հրազդան քաղաքի Էներգացանց-շին ԲԲԸ-ի մոտակայքում՝ 2 հա խոտածածկույթ, Շահումյան փողոցի վերջնամասում՝ 4 հա, ավազի հանքի մոտակայքում՝ 1 հա, Երիտասարդական թաղամասում՝ նախկին Էրեբունի ռեստորանի մոտակայքում՝ 1500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավստիրական թաղամասի Ֆրանց Վերֆելի փողոցում՝ 250 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Այգեստան փողոցի մոտակայքում՝ 1 հա, Իրինդ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 5 հա, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Ա7 թաղամասում՝ 800 քմ գարու հնձած արտ, Լոռու մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում՝ 500 քմ խոտածածկ տարածք, Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-3 հասցեում գտնվող թիվ 28 դպրոցի ետնամասում՝ 2000 քմ, Այգեհատ գյուղի մոտակայքում՝ 10 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում՝ 2000 քմ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի սկզբնամասում՝ 3000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:



