Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
SOCIETYՀայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



