Խոսրովի արգելոցում աշխատանքներ են իրականացվում հրդեհի տարածումը կանխելու համար
SOCIETYԽոսրովի արգելոցում սեպտեմբերի 1-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներն իրականացնելու համար տեղում աշխատում է 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։
«Խոսքը փոքր խոտածածկ տարածքի մասին է, ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար։ Իրավիճակը վերահսկողության տակ է և, կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի տարածման ռիսկերը կբացառվեն»,- նշեց ՀՀ ԱԻ փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Խոսրովի արգելոցի առանձնահատկությունը կայանում է իր ռելիեֆի մեջ՝ այն մի փոքր դժվարանցանելի է, բայց նախարարության աշխատակիցները անում են ամեն հնարավոր բան հրդեհի մարման համար։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



