Օբաման կդառնա ամենաբարձր վարձատրվող ԱՄՆ նախկին նախագահը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային 2018 թվականին 1.15 մլն դոլար կհատկացվի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Washington Times պարբերականը։
Պարբերականը գրում է, որ Օբամայի վարձրատրությունն ավելի շատ է, քան նախկին ցանկացած նախագահինը։ Այսպես, Ջորջ Բուշ ավագին կտրվի 942 հազար դոլար, իսկ Ջիմի Քարթերին՝ 456 հազար դոլար։
Այդ վճարումները կատարվում են 1950-ականներին ընդունված օրենքների համապատասխան։ Դրանցում ներառված են նախկին նախագահների կենսաթոշակները, ինչպես նաեւ դրանք ծածկում են գրասենյակային եւ կապի ծախսերը։ Իսկ նախկին նախագահների թիկնապահներին վճարումները դրանցում չեն ներառվում։ Ենթադրաբար, նրանց անվտանգությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է արժենում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



