Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե ամեն օր մեկ հատ խուրմա ուտեք

LIFE

Արմավը (խուրմա) զարմանալի պտուղ է, որը շատ երկրներում առողջությունն ամրապնդող ու կյանքը երկարաձգող պտուղ է համարվում։
Ասում են, որ Չինաստանում ապրում են բավականին տարեց մարդիկ, ում երկարակեցության գաղտնիքը հենց արմավն է։
Ինչևէ, սա չափազանց առողջարար պտուղ է, որը շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել քաղցրի փոխարեն։
Բացի այդ, արմավը դեռ հին ժամանակներից հայտնի էր իր բուժիչ հատկություններով։
Բժիշկները պնդում են, որ արյան մեջ շաքարի պակասը հանգեցնում է նրան, որ մարդը սկսում ավելորդ քաղց զգալ, իսկ ընդամենը մի քանի արմավի օգտագործումը հագեցնում է քաղցի զգացումը։

Արմավը 23 տեսակ ամինաթթուներ է պարունակում, որոնք բացակայում են շատ այլ մրգերում։
Դրանք հարուստ են նաև տրիպտոֆան անփոխարինելի ամինաթթվով, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի ու հոգեկան առողջության համար, հատկապես՝ ծեր տարիքում։
Տրիպտոֆենը դանդաղեցնում է ծերացման գործընթացը։

Սննդի մեջ դրա բավականաչափ պարունակությունը հնարավորություն է տալիս կանգնեցնել բջիջների ծերացման գործընթացը։
Բացի այդ, տրիպտոֆենի շնորհիվ արմավը հանգստացնոող ու քնեցնող հատկություն ունի։

Բացի տրիպտոֆենից, արմավները նաև գլուտամինաթթու են պարունակում, որը կանխարգելում է այրոցը՝ չեզոքացնելով հավելյալ արտադրվող ստամոքսաթթուն։
Այն պարունակում է նաև սելեն, որը նվազեցնում է քաղցկեղային հիվանդություները, ամրապնդում իմունային համակարգն ու նվազեցնում սրտային հիվանդությունների ձեռքբերման հավանականությունը։

Շնորհիվ մեծ քանակությամբ գլյուկոզայի ու ֆրուկտոզայի (որոնք արագ ճեղքվում են օրգանիզմում) և վիտամին B5-ի՝ արմավը ոչ միայն հագեցնում է, այլև ֆիզիկական ուժ, էներգիա և ուղեղի ու նյարդերի թարմություն է հաղորդում։
Ինչպես բուսական սնունդը, արմավները նույնպես չեն պարունակում խոլեստերին։ 100 գրամ արմավի էներգետիկ արժեքը 142-274 կկլ է կազմում, իսկ չորացրած վիճակում՝ 340 կկլ։
Ընդամենը 200 գրամ արմավ գնելով՝ Դուք անթիվ քանակությամբ հանքանյութեր, աղեր ու վիտամիններ եք գնում։ Հետազոտողները համոզված են, որ օրական 10 արմավը բավական է մագնեզիումի, պղնձի, ծծումբի, երկաթի 1/2 և կալցիումի ¼ օրական չափաբաժինը ստանալու համար։
Այնպես որ, սնվելով միայն արմավով ու ջրով, կարելի է մի քանի տարի ապրել։
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ.
depositphotos_27559083_original
արմավները չեն հանդիսանում առողջության համար որևէ վտանգավոր բակտերիա, միկրոբ կամ մակաբույծ կրող։
արմավը պարունակում է նյութեր, որոնք սպանում են մարդու օրգանիզմում առկա ախտածին բակտերիաները։
արմավն անփոխարինելի սնունդ ու դարման է տիեզերագնացների համար։ Բացի այդ, այն ավելի առողջարար է, քան ձկնկիթը։
արմավը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խթանում են արգանդի մկանների կրճատմաննը, ինչը լավացնում է ծննդաբերության գործընթացը՝ այն դարձնելով արագ ու ոչ այնքան ցավոտ։
արմավը պարունակում է A վիտամին, որը լավացնում է աչքերի տեսողությունը, հատկապես՝ մթության մեջ։
արմավի անոթի օգտագործումը սպանում է մակաբույծներին
արմավը միրգ է, սնունդ, դարման ու քաղցրավենիք


Խորհուրդ է տրվում օգտագործել արմավը հատկապես հետևյալ դեպքերում


մտավոր գերծանրաբեռնվածության դեպքում
ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում
շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում
պակասարյունության ու սպիտակարյունության դեպքում
սրտանոթային հիվանդությունների դեպքում
իմպոտենցիայի դեպքում
նյարդային համակարգի խանգարման դեպքում
առողջ հղիության ու հետծննդաբերական շրջանում վերականգնման համար
ծովային հիվանդության ու սրտխառնոցի դեպքում
մրսածության ժամանակ
լավ մարսողության համար
արյան լավ շրջանառության համար
հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունը նվազեցնելու համար
մայրական կաթի առատության համար
իմունային համակարգի ամրապնդման համար
տրոմբոցիտների կանխարգելման համար
նյարդային անհավասարակշռություն ունեցող երեխաների համար
արթրիտի կանխարգելման համար
ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելման համար
նյութափոխանակության ու արյան մեջ խոլեստերինի նվազեցման համար:

Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers