Հայաստանում մալարիայով հիվանդ սուդանցի աղջկա վիճակում դրական տեղաշարժ կա
SOCIETYՄալարիայով հիվանդ սուդանցի աղջիկ է հայտնաբերվել Հայաստանում. նա տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ 5 օրվա բուժումից հետո վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ կա: «Հիվանդը դիմել էր մեզ օգոստոսի 28-ին: Հարավային Սուդանի բնակիչ է, սովորում է Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում»,- ասաց Ասոյանը: Նրա խոսքով` հիվանդը Հայաստանում երկար ժամանակ չի մնացել: Հայաստան գալու հենց երրորդ օրը վատ է զգացել և դիմել բժշկի: Հիվանդությունն ախտորոշել են ու աղջկան հոսպիտալացրել: «Հիվանդն արդեն հինգերորդ օրն է` բուժում է ստանում: Կա վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ: Դեռ չենք կարող ասել, թե քանի օր կմնա հիվանդանոցում»,- ասաց Արա Ասոյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



