Խաղաղ օվկիանոսում «Լիդիա» մրրիկն է ձեւավորվել
INTERNATIONAL NEWSԽաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի Ներքին Քալիֆորնիա նահանգից 290 կմ հարավ-արեւելք, ձեւավորվել է «Լիդիա» արեւադարձային մրրիկը եւ սպառնում է փոթորկի վերածվել։ Այս մասին հաղորդում է Փոթորիկների նախազգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
11 կմ/ժ արագությամբ «Լիդիա»-ն շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ։ Ըստ կանխատեսումների՝ հինգշաբթի երեկոյան այն ցամաք կհասնի։ Քամու առավելագույն արագությունը 64 կմ/ժ է։
«Լիդիա»-ն նախկինի պես կարող է փոթորկի վերածվել մինչեւ ցամաք հասնելը»,-ասվում է հաղորդագրությունում։
Արեւադարձային փոթորիկներին հատուկ ուշադրություն են դարձնում, քանի որ «Հարվի» փոթորկի պատճառով Թեխաս եւ Լուիզիանա նահանգներում ռեկորդային քանակությամբ հորդառատ անձրեւներ են տեղում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



