Թուրքիայի հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցը Գերմանիայից ապաստան է խնդրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան է խնդրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը՝ հենվելով անվտանգության մարմիններում ունեցած անանուն աղբյուրի վրա:
Պարբերականը նշել է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հետևում է դիմողների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքին և չի պարզաբանել, թե ովքեր են նրանք:
Die Welt-ը հայտնում է նաև, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է տվել Թուրքիայի ավելի քան 6700 քաղաքացի: Նրանց շարքում են նաև կարմիր անձնագիր ունեցող դիվանագետները և նրանց ընտանիքները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



