Թրամփը կրկին խոստացել է Կոնգրեսի հետ աշխատել հարկային բարեփոխումների հարցով
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է Կոնգրեսի հետ աշխատել հարկային բարեփոխումների հարցով:
«Մենք մտադիր ենք ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջությամբ վերանայել Հարկային օրենսգիրքը: Ես մտադիր եմ Կոնգրեսի՝ հանրապետականների եւ դեմոկրատների հետ աշխատել ծրագրի ուղղությամբ, որը կսատարի աճը, աշխատատեղերը, աշխատողներին, Ամերիկային»,- Միսուրիում ելույթի ժամանակ ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ «կատարյալ պարագայում» կցանկանար ընկերությունների համար հարկերը կրճատել 15%-ով: Ներկայում բիզնեսի համար հարկերի առավելագույն շեմը 35%-ն է:
Հարկահանության գործակցի նվազեցման բարեփոխումը Թրամփի նախընտրական առանցքային խոստումներից է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



