Առնվազն 18 մարդ է զոհվել Եմենում մոլեգնող ջրհեղեղից
INTERNATIONAL NEWSԵմենում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների զոհ է դարձել 18 մարդ: Այդ մասին հայտնել է Saba կառավարական գործակալությունը: Տարերքը հսկողությունից դուրս է եկել Լահջ հարավային նահանգի Ալ Մուքաթարի շրջանում:
«Գիշերվա անձրեւներից առաջացած ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ եւ ավտոմեքենաներ են քշել-տարել, զոհվել է 18 մարդ»,-գործակալությանը հայտնել է տեղի աղբուրը:
Նրա խոսքով՝ գտել են տասը մարմին, մնացածների որոնումները դեռեւս շարունակվում են:
Եմենում հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանահատվածը անձրեւների տարեշրջան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



