Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձեւացնել վատ խաղի ժամանակ. Նալբանդյան
POLITICSԱդրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձեւացնել վատ խաղի ժամանակ։ Այս մասին օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Բավքի՝ զրույցի առարկայական չլինելու մասին հայտարարությունները։
Նախարարը նշեց, որ Ադրբեջանը փորձում է փակել միջազգային հանրության աչքերը։ Ըստ նրա՝ դրա վառ օրինակն է փաստը, որ վերջին տասը տարիների ընթացքում նախագահների մակարդակով 20 հանդիպում է տեղի ունեցել, ԱԳ նախարարների մակարդակով՝ 40։ «Այդ ամենն անիմա՞ստ էր, թե՞ առարկայական չէր»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ Բաքուն պետք է գործանակում ապացուցի երեք սկզբունքների հիման վրա կարգավորման պատրաստականությոնը, որոնք առաջարկել են միջնորդները՝ ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանը համաձայն է համանախագահ երկրների հետ, Ադրբեջանը մերժում է այդ սկզբունքները։ Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է կարգավորման ուղին բռնել, պետք է գործնականում իրականացնի առաջարկությունները, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը եւ պահպանի 1994-95 թվականների հրադադարի համաձայնագիրը։ Եվ իհարկե, Ադրբեջանը պետք է իրագործի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։
«Եթե ադրբեջանական կողմը պատրաստ է համանախագահների առաջարկությունների հիման վրա շարունակել բանակցությունները, ապա չպետք է հղում անի միայն կետերին, որոնք իրեն դուր են գալիս եւ աղավաղված տարբերակներով։ Ադրբեջանը վատ խաղի ընթացքում փորձում է լավ դեմք ցույց տալ»,-նկատեց նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը կշարունակի խաղաղ կարգավորման հասնելու համար ջանքեր գործադրելը։ Եթե Ադրբեջանը ցանկանում է միանալ դրան, պետք է հաստատի նշված սկզբունքներին հակվածությունը, հավելեց Նալբանդյանը։



