ԱՄՆ ՌԾՈՒ նավերը առաջիկայում Բալթիկ ծով կժամանեն. Լիտվայի նախագահ
INTERNATIONAL NEWSԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն առաջիկայում Բալթիկ ծով կժամանեն՝ կապված ռուս-բելառուսական «Արեւմուտք-2017» զորավարժությունների հետ։ Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն՝ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո։
Նրա խոսքով՝ «Արեւմուտք-2017» զորավարժությունների օրվա մոտեցման հետ մեկտեղ անվտանգության ոլորտում ստանձնած պարտականությունները կատարելու իրական քայլեր են ձեռնարկվում։
«Լիտվայում տեղակայված են ԱՄՆ-ի զինծառայողներն ու տեխնիկան, լրացուցիչ կործանիչներով ուժեղացվել է օդային ոստիկանության առաքելությունը։ Աշնանը Բալթիկ ծովում սպասում են ամերիկյան նավերին»,-ասել է Գրիբաուսկայտեն։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



