Թուրքիայում նոր՝ Կենտրոնամետ դեմոկրատական կուսակցություն կստեղծվի
INTERNATIONAL NEWSԹուրքիայում նոր քաղաքական ուժ կստեղծվի՝ «Կենտրոնամետ դեմոկրատական կուսակցությունը»։
Թուրքական HaberTürk պարբերականին տված հարցազրույցում «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը լքած Քորայ Այդընը հայտնել է, որ ի տարբերություն նշված կուսակցության՝ նոր քաղաքական ուժի հիմանդիրները բազմիցս հայտարարել են, որ իրենց նպատակն է այնպիսի միավորում ստեղծել, որը «կներառի ձախակողմյան, աջակողմյան եւ կենտրոնամետ հայացքներ ունեցողների շահերը»։
Անցյալ տարի «Ազգայնական շարժում»-ը փոխեց քաղաքական ուղղությունն այն բանից հետո, երբ կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին իր կողմնակիցների հետ միասին աջակցեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, ինչպես նաեւ սատարեց Էրդողանին վիճելի սահմանադրական փոփոխությունների հարցում։
Ենթադրվում է, որ նոր կուսակցությունը կառաջնորդեն Քորայ Այդընը, Մերալ Աքշեներն ու Ումիթ Օզդաղը։



