Դոլարի վերելքը կանգ առավ, իսկ եվրոն երկու օրում թանկացել է ավելի քան 10 դրամով
ECONOMICSԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 29-ին, կազմել է 478.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 620.71 դրամ (աճել է 2.96 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 576.25 դրամ (աճել է 4.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.14 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Նշենք, որ նախօրդ օրը եվրոյի փոխարժեքը աճել էր ավելի քան 6 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 261.92 դրամ, ոսկի՝ 19,779.42 դրամ, պլատին՝ 15,004.23 դրամ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



