Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը հյուրընկալել է միջազգային օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին և երիտասարդներին

SOCIETY

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 29-ին հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել ներկաներին: Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո, կրթության և գիտության նախարարի hետ միասին միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, շրջանավարտներին ու աշակերտներին հանձնել է ոսկե մեդալներ և գովասանագրեր: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահից ստացել են նաև խրախուսական նվերներ:

***
Նախագահի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաղթած դպրոցականների և երիտասարդների հետ հանդիպմանը

«Սիրելի՛ երեխաներ,

Սիրելի՛ երիտասարդներ,

Մեծ սիրով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ ձեզ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում ունեցած հաջողությունների համար, անշուշտ նաև՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ: Ձեր հաջողությունները մեր ողջ ժողովրդին ուժ ու եռանդ են հաղորդում, ինձ անձամբ ոգևորում և հավատ են ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական, և պարզ է թե ինչու: Մենք ուզում ենք սրանով ընդգծել, որ մենք մեր երկրի ապագան կապում են գիտության և կրթության զարգացման հետ ու նաև ցանկանում ենք, որպեսզի ձեր օրինակը վարակիչ լինի ձեր հասակակիցների, ձեր հեռու ու մոտիկ բարեկամների, ձեր դասընկերների համար: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը, եթե այն կարելի է լավ առումով վարակ համարել, երբեք չի կարելի կանխարգելել, ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք, որ այդ վարակը տարածվի ամենուր: 

Մեր ժողովուրդը միշտ սեր ու ձգտում է ունեցել գիտության նկատմամբ: Գիտեք, սիրելի՛ երեխաներ, երիտասարդներ, որ հայ ժողովուրդը տարածված է ամբողջ աշխարհով մեկ, և որտեղ հասել են հայերը, առաջին հերթին դպրոց են հիմնել: Իհարկե, դպրոց հիմնել են, որպեսզի գերազանցապես կարողանան պահպանել մայրենի լեզուն, բայց երբեք չեն սահմանափակվել միայն մայրենի լեզվի շրջանակներում, և այն առաջավորը, որ կա աշխարհում, մշտապես փորձել են ընկալել, տեղափոխել հայրենիք, տեղայնացնել ու զարգացնել: Հենց դրա շնորհիվ է , որ մեր ժողովուրդը կարողացել է հազարամյակներով այդ դժվարություններով անցնել և հասնել 21-րդ դար: Ուրեմն, դուք գիտության նկատմամբ ձեր սիրով նպաստում եք մեր ժողովրդի հարատևությանը: 

Ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ձեր խորը հետաքրքրասիրության ու աշխատասիրության համար, որովհետև միայն հետաքրքրասիրությամբ լուրջ հաջողությունների չի կարելի հասնել: Ես շատ լավ պատկերացնում եմ այն տքնաջան աշխատանքը, որ կատարել են մեր գերազանցիկները՝ ոսկե մեդալակիրները, այն աշխատանքը, որ կատարել են համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մրցանակ ստացած մեր երիտասարդները: Իմ ցանկությունն է, որպեսզի այդ նպատակասլացությունը, հետաքրքրասիրությունն ու հատկապես աշխատասիրությունը ուղեկցեն ձեզ ձեր ողջ կյանքում:

Բարեկեցության հիմքը գիտելիքն է: Մրցունակության հիմքը գիտելիքն է: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է կանգնելու ձեզնից յուրաքանչյուրի կողքին: Ես ցանկանում եմ, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո, ոմանք նաև բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց կամ նույնիսկ կես ճանապարհին ընդունվեն լավագույն այլ բուհեր: Ավարտելով մեր կամ այլ երկրների բուհեր՝ կցանկանայի, որ ձեզնից շատերը զբաղվեին գիտությամբ, որովհետև ինչպես ասացի գիտության ու ուսման նկատմամբ սերն ու ունակություններն են մեր ժողովրդին հասցրել մինչև 21-րդ դար: Ուրեմն, դուք պետք է արժանի շարունակողները լինեք մեր միջնադարյան և նորագույն ժամանակների լավագույն անհատների, նրանց ջանքերի: Մենք մշտապես պատրաստ ենք ձեզ օժանդակելու, ձեզ սատարելու:

Իհարկե, շնորհակալ եմ ձեր ծնողներին, ովքեր կարողացել են մի կողմից լավ առումով այդ վարակը տարածել ձեր մեջ, մյուս կողմից, մշտապես փորձել են պայմաններ ստեղծել, որպեսզի դուք կարողանաք և՛ լավ սովորել, և՛ հասնել արդյունքների: Բայց իմացեք՝ գլխավոր հերոսը դուք եք, պատմություն կերտողը դուք եք: Ձեր ծնողներն ու ուսուցիչները ձեզ օժանդակում են սիրով, օժանդակում են մեծավարի, օժանդակում են ավելին իմացողի դիրքերից, բայց եթե ձեր ցանկությունն ու աշխատասիրությունը չլինի, դժվար թե դուք կարողանաք հասնել լուրջ հաջողությունների»: 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns