Կիմ Չեն Ընը երրորդ անգամ հայր է դարձել. լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու նրա կին Լի Սոլ Չուն երրորդ երեխան են ունեցել, այս մասին գրում է Yonhap գործակալությունը:
Ենթադրվում է, որ երեխան, ամենայն հավանականությամբ, ծնվել է փետրվար ամսին, քանի որ դրան նախորդող 9 ամիսների ընթացքում Լի Սոլ Չուն չի երևացել հանրության առաջ:
Նշվում է, որ երգչուհին և Հյուսիսային Կորեայի նախագահն ամուսնացել են 2009թ.-ին: Նրանց առաջին երկու երեխաները ծնվել են 2010 և 2013 թվականներին:
2013 թվականին Հյուսիսային Կորեա այցելած ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանն ավելի վաղ հայտնել էր, որ զույգի երկրորդ երեխան աղջիկ է և նրա անունն է Կիմ Չժու Է.: Մյուս երկու երեխաների սեռերը հայտնի չեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



