Տունը, որտեղ ինքնասպանություն է գործել 36-ամյա Մերիլին Մոնրոն, 6.9 մլն դոլարով վաճառքի է հանվել
LIFEԻնչպես հայտնում է The Daily Mail-ը, Լոս Անջելեսում գտնվող տունը, որտեղ քնաբերի չարաշահումից մահացել է 20-րդ դարի ամենահայտնի 36-ամյա դերասանուհի Մերիլին Մոնրոն, այժմ 6.9 մլն դոլարով վաճառքի է հանվել: 
Աղբյուրի հաղորդմամբ` այս փոքրիկ առանձնատունը կառուցվել է 1929թ.-ին. այն ունի 4 ննջասենյակ, 3 լոգասենյակ, լողավազան, հյուրերի տնակ, ինչպես նաև՝ փոքրիկ պարտեզ:
Հիշեցնենք, որ հայտնի շիկահեր դերասանուհին այս տանն ինքնասպանություն է գործել 1962թ.: 

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ մինչ այս տունը վաճառվել է 2012թ. Նոյեմբերին և դրա համար վճարվել էր 5.1 մլն դոլար: Սակայն տասնյակ տարիներ առաջ Մոնրոն տունը գնել էր 75.000 դոլարով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



