Ֆրանցիսկոս պապը Մյանմա եւ Բանգլադեշ կմեկնի
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 27-30-ը հայրապետական այցով սՄյանմայում կլինի, իսկ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը՝ Բանգլադեշում: Այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերքը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մյանմայում սրբազան քահանայապետը մտադիր է այցելել մայրաքաղաք Նեյպյիդո եւ երկրի խոշորագույն Յանգոն քաղաք, իսկ Բանգլադեշում կլինի մայրաքաղաք Դաքքայում:
Բերքը նշել է, որ Հռոմի պապի հերթական արտասահմանյան ուղեւորությունը կայանալու է այդ պետությունների ղեկավարների եւ կաթոլիկ եպիսկոպոսների հրավերով: Պապի այցի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



