Ղրղզստանում նախագահական մրցապայքարի մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով 24-ի
INTERNATIONAL NEWSՂրղզստանում նախագահական մրցապայքարի մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով 24-ի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հանրապետության ԿԸՀ մամուլի ծառայության ներկայացուցիչ Նուրիա Տաշպոլոտովային։
Ղրղզստանում հուլիսի 31-ին ավարտվել է երկրի նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրումը։ Ընտրություններին մասնակցության դիմում են ներկայացրել 59 թեկնածուներ։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին։
«Ներկա դրությամբ 24 մարդ է մնացել։ Նրանցից չորսն արդեն պաշտոնապես գրանցվել են։ Մյուսները ընտրությունների մասին օրենքին համապատասխան կամ փաստաթղթեր են հավաքում կամ ստուգում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է ԿԸՀ ներկայացուցիչը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



