Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի
INTERNATIONAL NEWSԿուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով հոսպիտալացված բանվորներից մեկը եւս մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ. ռու պարբերականին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը օգոստոսի 26-ին ծովն է ընկել: Պատահարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Վթարի պատճառը եղել է արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով ձերբակալվել են վարորդ Կարապետ Միքայելյանը և ղեկավար Յուրի Վեչերաձեն:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: 17 զոհերի անվանացանկում կային Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունները:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



