Չինաստանը խոստացել է օգնել Հնդկաստանին՝ սահմանային հարցը լուծելու պայմանով
INTERNATIONAL NEWSՉինաստանի եւ Հնդկաստանի երկկողմանի համագործակցությունը Նյու Դելիին կարող է զգալիորեն օգնել աղքատության դեմ պայքարում եւ ենթակառուցվածքների արագ զարգացման հարցում։ Սակայն դա տեղի կունենա միայն Դոքլամ սարահարթի շրջանում սահմանային հարցը լուծելու պարագայում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի կոմերցիայի նախարարությանն առընթեր միջազգային առեւտրա-տնտեսական հարաբերությունների հետազոտական ինստիտուտի կրթական կոմիտեի ղեկավարի տեղակալ Չժան Ցզյանպինը։
«Հնդկաստանը զարգացման համար եւ աղքատության դեմ պայքարում դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, եւ Չինաստանի հետ համագործակցությունը նրա համար ձեռնտու կարող է լինել։ Մեր արդյունաբերությունը շատ ուժեղ է, ՉԺՀ-ն իր արտադրողական հզորությունները կարող է տեղափոխել այլ երկրներ, եւ Հնդկաստանը դրա համար լավ ուղղություն է»,- հայտարարել է Չժան Ցզյանպինը։



