Իրանն առաջիկայում սպասում է Թուրքիայի նախագահի այցին
INTERNATIONAL NEWSԹեհրանում առաջիկայում սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մոտ ապագայում պետք է սպասել Թեհրան պարոն Էրդողանի այցին, մենք այդ մասին կհայտարարենք, երբ պարզ լինեն այդ ուղեւորության օրն ու հանգամանքները»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի Զինուժի գլխավոր շտաբի ղեկավարը Թուրքիա այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Էրդողանի հետ։ Քննարկվել է Սիրիայի եւ Իրաքի ճգնաժամը հարթելու նպատակով համագործակցության հարցը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



