Երևանի մի շարք փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017 թվականի օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-18-ը կսահմանվի 40 կմ/ժ (առանց ժամային սահմանափակման) 60 կմ/ժ-ի փոխարեն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



