Սպիտակ տունը կարող է կրճատել մշակութային փոխանակության նպատակով տրամադրվող վիզաների քանակը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է մշակութային փոխանակության նպատակով տրամադրվող վիզաների քանակը կրճատելու հարցը, հաղորդում է Wall Street Journal պարբերականը։
Պարբերականը գրում է, որ դա վերաբերում է նրանց, որոնք ԱՄՆ են ժամանում ամռանն աշխատելու ծրագրով։ Դա կվերաբերի նաեւ այն օտարերկրացիներին, որոնք ամերիկյան ընտանիքներում դայակների ու դաստիարակների պարտականություն են ստանձնում, ինչպես au pair ծրագրի պարագայում։
Նշվում է, որ մշակութային փոխանակության նպատակով ԱՄՆ ժամանող օտարերկրացիները ստանում են J-1 կարգի վիզաներ, որոնցից ոչ բոլորն աշխատելու անհրաժեշտություն ենթադրում։ Մասնավորապես՝ ուսանողները եւս J-1 վիզաներ են ստանում։ Աղբյուրի խոսքով՝ փոփոխությունները նրանց չեն առնչվի։
Պետքարտուղարությունն ու Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը զերծ են մնացել մեկնաբանություններից։



