Զիդան. Գոլ խփելու 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք
SPORTՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալենսիայի» հետ տանը 2:2 հաշվով խաղալուց հետո դժգոհել է գոլային պահերի իրացման ցածր տոկոսից: Հիմնական վրիպողը եղել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Չեմ կարող ուրախ լինել այս արդյունքին, քանի որ հրաշալի խաղացինք եւ պետք է հաղթեինք: Բայց հնարավոր չէ միշտ հաղթել: Հպարտ եմ իմ խաղացողներով, դա է ամենակարեւորը: Պակասում էր պահերի իրացումը: 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք: Այժմ պետք է շարունակել լավ խաղ ցուցադրել եւ մտածել հաջորդ հանդիպման մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալն» ունի 4 միավոր եւ առաջատարներ «Ռեալ Սոսյեդադին», «Բարսելոնային» եւ «Լեգանեսին» զիջում է 2-ական միավոր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



