Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մահացել է 10 և տուժել 8 մարդ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի հարավում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. մահացել է առնվազն 10 և վնասվածքներ ստացել՝ 8 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է ահաբեկչի ավտոմեքենայում, երբ նա հարձակվել է զինվորական պահակախմբի վրա Գիլմենդ նահանգում:
Շրջանի ղեկավար Նավա Ատիկուլա Խանի խոսքով՝ մահացածների թվում զինվորականներ և քաղաքացիական անձինք կան:
Նշվում է, որ դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



