Փոթորկից հետո սննդի պաշարով Տեխասի փողոցներով շրջող շունը համացանցային աստղ է դարձել
SOCIETYՀամացանցում մեծ ժողովրդականություն է ստացել շան լուսանկարը, որը «Հարվի» փոթորկից հետո Տեխասի Սինթոն քաղաքի փողոցներով շրջել է՝ ատամներով սննդի պաշարի փաթեթը պահած։ Լուսանկարը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեղի բնակչուհի Թիլե Դոկենսը։
Մեկ օրում գրառումը հավաքել է ավելի քան 10 հազար լայք։ «Տերը գտնվել է։ Շունը թափառող չէ, նա պարզապես դուրս է եկել փողոց»,-գրել է Դոկենսը։
Ինչպես նշում է Chouston Chronicle-ը, շունը պատկանում է տեղի 65-ամյա բնակչի 5-ամյա թոռանը։ Ջրհեղեղի հետևանքով 5-ամյա տղան լքել է քաղաքը, իսկ շունը մնացել է։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



