Բնության հրաշք Չիլիում. ծաղկել է աշխարհում ամենաչոր անապատը
LIFE
Ատամական համարվում է Երկիր մոլորակի ամենաչոր վայրերից մեկը, սակայն անգամ այստեղ կարեղ են ծաղիկներ աճել: Բնության հազվադեպ երևույթի ականատեսներն են դարձել Չիլիի բնակիչները:
Լեռնային անձրևները, որոնք առատ էին ձմռանը, հանգեցրին նրան, որ օգոստոս ամսին անապատը պատվեց սպիտակ ծաղիկներով: Տեղի իշխանությունները, կատարված երևույթից ելնելով, ակնկալում են զբոսաշրջիկների մեծ աճ այս տարի:
Ինչպես հայտնում է Ատակամայի զբոսաշրջության ազգային ծառայության ղեկավար Դանիել Դիասը՝ անապատն առաջ ևս ծաղկել է հեղեղից հետո, սակայն այս տարվա ծաղկման ինտենսիվությունը նմանը չի ունեցել: Երևույթի պատճառը նա համարել է կլիմայական փոփոխությունները:
Ատակամա անապատը գտնվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափերին՝ Չիլիի տարածքում: Սա Երկրի ամենաչոր անապատն է: 400 տարվա ընթացքում այստեղ ոչ մի տեղում չի գրանցվել: Անապատը հարուստ է ամոնիումի նիտրատով, բորակով, յոդով, կերակրի աղով:




















































