Մոլդովայի դիրքորոշումը չի փոխվել ռուսական զորքերը դուրս բերելու վերաբերյալ ՄԱԿ-ում քննարկումների մասով
INTERNATIONAL NEWSՄոլդովայի կառավարության դիրքորոշումը՝ կապված ռուսական զորքերը Մերձդնեստրից դուրս բերելու հարցը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգում ներառելու մասին խնդրանքի հետ, չի փոխվել։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը։
«Դիրքորոշումը, որը մենք հայտնել ենք ՄԱԿ-ում, մնում է նույնը»,-ասել է Ֆիլիպը, այսօր, Մոլդովայի անկախության օրվա առթիվ սկսվող տոնակատարություններից առաջ։
Նշենք, որ օգոստոսի 26-ին Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Անդրեյ Նեգուցան հայտնել էր, որ Կիշնեւը առաջիկա մի քանի օրերին պետք է պատասխան տա՝ կապված այդ նախաձեռնությունից հրաժարվելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին։
Ավելի վաղ այս ամսվա սկզբին Մոլդովայի կառավարությունը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ին՝ խնդրելով ռուսական զորքերը Մեձդնեստրից դուրս բերելու հարցը ներառել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգում, որը կսկսվի սեպտեմբերի 12-ին։ Դրանից հետո դեսպան Նեգուցան հրավիրվել էր Ռուսաստանի ԱԳՆ։



