Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-տոնավաճառին

CULTURE

 Ֆրանկֆուրտի՝ գրական աշխարհում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ տոնավաճառին Հայաստանի ավանդական դարձած մասնակցությունն այս տարի ուղիղ համատեքստով կապված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկ եմբերի 14-18-ը ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է իր առանձին տաղավարով, որն ամբողջությամբ խորհրդանշական ձևավորում է ունեցել:

Ցուցահանդեսում ներկայացված են եղել վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում, այդ թվում՝ ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 400 անուն գրքեր:

Այցելուների ուշադրության կենտրոնում է եղել հատկապես տաղավարի առանձին հատվածում ցուցադրված Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գրականությունը:

Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես. ներկայացվել են Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի համահեղինակած «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանությունը վերապրածները», Ռոլֆ Հոսֆլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ » աշխատությունները, որոնք ներկայացրել են գրքերի հեղինակները: Շնորհանդեսին ներկա է եղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Շնորհանդեսի լսարանը լի է եղել թեմայով հետաքրքրված այցելուներով, որոնք եկել էին տեղեկանալու պատմության լեզվով խոսող մտավորականների արդարացի պահանջին:

Շնորհանդեսի գերմանախոս մասնակիցները նվեր են ստացել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Հողը կը խօսի» եղեռնազոհ հայ գրողների գերմաներեն ժողովածուի օրինակներ:

Հայկական պատվիրակության կազմում են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Բուկինիստ» հրատարակչությունների, «Առաջին գրական գործակալության» ղեկավարները և այլք:

Արտերկրի հրատարակիչների հետ գործնական հանդիպումներում հնարավոր համագործակցության առանցքում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, ինչի առնչությամբ համագործակցության բազմապիսի պայմանանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք գրական կազմակերպությունների հետ:

Տոնավաճառի ավարտից հետո ներկայացված գրքերի մի մասը ՀՀ մշակույթի նախարարությունը նվիրել է Ֆրանկֆուրտի հայ համայնքի գրադարանին:

ՀՀ մշակույթի նախարարության վարած գրատարածման, հայ գրականությունն արտերկրում ավելի ճանաչելի և ընկալելի դարձնելու քաղաքականությունը դրսևորվում է միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառներում, որոնց 2015 թվականին մեր երկրի մասնակցությունն աննախադեպ էր:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League