Խոշոր պայթյուն Ադրբեջանի զինապահեստներից մեկում
INTERNATIONAL NEWSԽոշոր պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի զինապահեստներից մեկում, Բաքու-ՌԴ սահման մայրուղին փակվել է, հաղորդում է oxu.az-ը՝ վկայակոչելով ականատեսներին։
Պորտալը տեղադրել է մայրուղում առաջացած խցանման լուսանկարները։ «Ադրբեջանի Սիյազյանի շրջանում զինապահեստի պայթյունի պատճառով փակվել է Բաքու-ՌԴ սահման մայրուղին։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները», ասված է հաղորդագրությունուն, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։
Report-ը գրում է, որ վեց գյուղ տարհանվել է, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, նախնական տվյալով կա 6 վիրավոր: Նյութական զգալի վնաս է հասցվել գյուղերին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



