Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր երկիրը մի մեծ ընտանիք է. Նախագահ Սարգսյանը ողջունել է «Բազե» հավաքի մասնակիցներին

SOCIETY

ՀՀ Նախագահն օգոստոսի 26-ի երեկոյան Ծաղկաձորում այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,այս տարի, որը «Բազե»-ի համար հոբելյանական է (նշվում է հավաքի 15-ամյակը), հավաքին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդ ճամբարական, որոնք ներկայացնում են Երևանը, հանրապետության մարզերը, Արցախը, սփյուռքը: Նախագահը ծանոթացել է հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, դիտել է հավաքի մասին պատմող «Բազե 2017» ֆիլմը, «Հայաստանն ապագայում» մրցույթում հաղթած պրեզենտացիան, մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբն ու նկարչական ցուցահանդեսը: 

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Հանրապետության Նախագահի կողմից մի շարք անձինք արժանացել են շնորհակալագրերի: 
Ճամբարականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարևորել է «Բազե»-ի դերը մեր երկրի երիտասարդական կյանքում և մաղթել, որպեսզի հավաքը շարունակի գործել նույն արդյունավետությամբ:


«Սիրելի՛ բազեականներ, ուզում եմ բոլորիդ շնորհավորել «Բազե»-ի 15-ամյակի կապակցությամբ և ասել, որ ես, իրոք, ուրախ եմ, որ «Բազե»-ն կայացել և դարձել է մեր երիտասարդական կյանքի կազմակերպման ձևերից մեկը: Ես այս 15 տարիներին, թերևս, 15 անգամ էլ մասնակցել եմ՝ տարին մեկ անգամ: Անկեղծորեն, ինձ համար այն հարազատ է դարձել: Շատ-շատերին թվում է, որ «Բազե»-ն ոչ թե 15 տարի, այլ միշտ եղել է: Կարևոր է, որպեսզի ապագայում «Բազե»-ն շարունակի գործել նույն արդյունավետությամբ: Նաև չափազանց կարևոր է, որ «Բազե»-ն կուսակցականացված չէ, ավելի շուտ կարելի է ասել՝ բազմակուսակցական է:


Իհարկե, այստեղ դուք անցկացնում եք ձեր ակտիվ հանգիստը՝ խաղում եք, մրցում, ստեղծագործում ու նաև քաղաքական քննարկումներ անցկացնում: Այն, ինչ դուք եք անում, ընկնում է մեր երկրի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու մեծ գործի հիմքում: Քանի որ դուք երիտասարդ եք, եռանդով լի ու նաև անմիջական շփումների մեջ, դուք այստեղ սովորում եք բանավիճել, քննարկել, և այդ բանավեճերը չեն վերածվում թշնամանքի: Չափազանց կարևոր հանգամանք է, որ քաղաքական կյանքում տարբեր երևույթների, իրադարձությունների մասին տարբեր կարծիք ունենալը չվերածվի թշնամության: Այստեղ դուք սովորում եք բանավիճել, քննարկել, համաձայնության գալ: 


Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել: 


Շատ ուրախ եմ, որ այստեղ դուք բազմաթիվ ընկերներ եք ձեռք բերում, բազմաթիվ ծանոթություններ եք հաստատում, և տեղյակ եմ, որ այս 15 տարիների ընթացքում բազեականները նաև բազմաթիվ ընտանիքներ են կազմել: Կցանկանայի, որպեսզի այդ ընտանիքները միշտ լեցուն լինեն սիրով: Մեր երկիրն էլ մի մեծ ընտանիք է: Այո՛, մեր երկիրը փոքր է, բայց մեծ ընտանիք է, և այդ մեծ ընտանիքն էլ, երբ կամեցողությամբ լեցուն լինի, երբ սիրով լեցուն լինի, այն ժամանակ մենք ունենալու ենք մեր երազանքի Հայաստանը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns