Մեքենայի սիրահարների համար` BMW-ն նոր մոդել է ներկայացրել. լուսանկարներ
LIFEԻնչպես տեղեկացնում է theverge.com-ը, օրերս գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր մոդելը` M5 սեդանը: Աղբյուրի հաղորդմամբ` այս նորույթի շնորհանդեսը կայացել է ոչ թե ավտոշոուի, այլ Գերմանիայում EA’s Gamescom կոչվող խաղային կոնֆերանսի ժամանակ:
Պարզվում է, որ այս մոդելի անիմացիոն տարբերակը նաև օգտագործվելու է Need for Speed Payback տեսախաղի նոր տարբերակում, որը կներկայացվի նոյեմբերի 10-ին:
Մեքենայի տեխնիկական կարգավիճակի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Նախնական տվյալներով` շարժիչն ունի 600 ձիաուժ հզորություն ու 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում:
Նշենք, որ նոր BMW M5-ը վաճառքում կհայտնվի 2018 թվականի սկզբին:

![]()
![]()
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



