Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը ողջունել է Ռուսաստանի և Սիրիայի նախագահների հանդիպումը
POLITICSՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան ողջունել է Մոսկվայում Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը և սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման քննարկումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանագնացի խոսնակը փոխանցել է նրա խոսքը` նշելով, որ ՄԱÔ ¿-ը մշտապես աջակցում է Սիրիայում քաղաքական լուծման համար ներդրվող ջանքերը:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին կարևորել է Բաշար ալ Ասադի այցելությունը Մոսկվա` նշելով, որ Մոսկվայի և Դամասկոսի հարվածը ձախողել է արևմտյան երկրների հատուկ ծառայությունների ծրագրերը: Նա նաև նշել է, որ Սիրիայի ղեկավարությունը, Նախագահ Ասադի գլխավորությամբ, ճիշտ ռազմավարական որոշում է ընդունել Ռուսաստան այցելություն կատարելու առումով:
Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն, ընդառաջելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին, հոկտեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկարատև բանակցություններում քննարկվել են Սիրիայում ռազմական գործողությունների շարունակության ու ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև ռուսական օդուժի ռազմական գործողություններին առնչվող խնդիրներ, նաև սիրիական բանակի գործողություններին զորակցելու վերաբերյալ հարցեր:



